Descripción
Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը Իբրև իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա ամեն մի գործ ստեղծելու ժամանակ աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան Անդրեաս երեց պատմական վիպակը գրվել է 1895 թվականի հայկական ջարդերի առիթով։ Վիպակում պատկերված է պարսկական տիրապետության դժոխքը 17-րդ դարի առաջին քսանամյակում 1617 թվականին Երևանից վերադառնալիս Շահ-Աբբասը ձեռնարկում է մի այցելություն դեպի Ագուլիս և այդ այցելության, դրա հետ կապված դեպքերի նկարագրությանն էլ նվիրված է երկը։ Վիպակի բուն գործողությունն սկսվում է մանկաժողով անելու նպատակով Մանկաժողովը, ասում է Մուրացանը, մի գարշելի հարկի տեսակն էր պարսիկ տիրապետներից սահմանված։ Նրանք իրենց հպատակներից դրամով և թանկագին իրերով հարկ ժողովելուց զատ խլում էին նրանցից և գեղեցիկ աղջիկներ ու մանկահասակ սիրունատես տղաներին և ուղարկում իրանց հարեմները
Detalles del libro
Formato
Tapa blanda
Páginas
162 páginas
Idioma
Armenio
Publicado
Jan 30, 2014
Editorial
Indoeuropeanpublishing.com
ISBN-10
1604447826
ISBN-13
9781604447828