Description
«Դանդաղություն» վեպը վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը՝ վերջ տալ ամենի և ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, Պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դ. գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքիշուրջ՝ վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի շուրջ՝ իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով և ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց, մեքենայացվող ընկալումով: Վեպը քողազերծում է հասարակական պայքարի հարաշարժ թատերաբեմերը՝ իրենց մշակած կարծրատիպերով: Մինչ Արևմուտքն ու Արևելքն իրար են նայում փոխադարձ կարծրատիպերի թանձրշղարշի հետևից ու ոչինչ չեն տեսնում, սիրահարված Վենսանն ու Ժյուլին որոշում են սիրո տեսարան խաղալ՝ իրենց վիճակված միակ գիշերն ապրելու փոխարեն: Վարակիչ է ոչ միայն ծիծաղը, այլև տարանցիկ իրադրություններն ու ռեպլիկները, որ թափառում են վեպի հյուսվածքում, պարբերաբար հայտնվում տարբեր հերոսների շուրթերին ու պատմություններում՝ դառնալով պոստմոդեռնիստական վեպի կազմալուծման տպավորիչ մի արար:
Détails du livre
Format
livre numérique
Pages
156 pages
Langue
Vietnamien
Publié
janv. 1, 1999
Éditeur
NXB Văn hóa Thông tin và Trung tâm Văn hóa Ngôn ngữ Đông Tây