Պատմվածքներ

Պատմվածքներ

아직 평점이 없습니다
2014 · 아르메니아어 · 페이퍼백
서가에 추가

이 책 평가하기


도서 일지 내보내기

설명

Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ նա մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։ Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880-ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Նա լիբերալիզմի գաղափարախոսներին, ովքեր ազգի պահպանության հիմքը համարում էին նյութական հարստությունը, հակադրում էր բարոյական հարստություն տեսակետը, մերժում այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Տիկին Փիլարյանի վիշտը (1897), Պսակների բողոքը (1899), Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղափարախոսներին։ Հասարակաց որդեգիրը (1884), Հարուստները զվարճանում են (1884), Անպատճառ իշխանուհի (1886) պատմվածքներում դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։

책 세부 정보

형식 페이퍼백
페이지 222 페이지
언어 아르메니아어
출판됨 Jan 28, 2014
출판사 Indoeuropeanpublishing.com
ISBN-10 160444780X
ISBN-13 9781604447804
서가에 추가

이 책 평가하기


도서 일지 내보내기