Սալբի [Salpi]

Սալբի [Salpi]

No ratings yet
Feb 6, 2014 · English · Paperback (222 pages)
Add To Shelf

Rate this book


Export Book Journal

Book Details

Format Paperback
Pages 222
Language English
Published Feb 6, 2014
Publisher Indoeuropeanpublishing.com
ISBN-10 1604447869
ISBN-13 9781604447866

Description

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան) - նշանավոր հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին, մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում: Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։
Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Նա գեղարվեստական խոսքի նորարար է, ով որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։ Րաֆֆու՝ պարսկահայ իրականությունն արտացոլող երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է: Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստական երկպլան կառուցվածք է տալիս Հարեմ և Սալբի գործերին՝ մի գծով պատկերելով ճորտատիրական իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։
Add To Shelf

Rate this book


Export Book Journal